Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը մտադիր է իր եվրոպացի գործընկերներին տեղեկացնել կղզու բուֆերային գոտում տեղի ունեցած վերջին միջադեպի հանգամանքների մասին: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Տոլեդոյում (Իսպանիա) ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուց հետո։

«Ես իմ գործընկերներին կտեղեկացնեմ Կիպրոսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, երբ թույլ տրվեց Թուրքիայի կողմից բուֆերային գոտում ստատուս քվոյի շատ լուրջ խախտում»,-ասել է նա։

Օգոստոսի 18-ին հաղորդվել է, որ միջադեպ է տեղի ունեցել Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղության պահպանման զինված ուժերի եւ կիպրացի թեւրքերի միջեւ։ Օգոստոսի 17-ին կիպրացի թուրքերը այնտեղ շինարարական տեխնիկա են տեղադրել։ Երբ հաջորդ օրը նրանք սկսել են հարթեցնել հողը, խաղաղապահները միջամտել են, եւ բախում է տեղի ունեցել։