Էներգետիկայի նախարար Գրանտ Շեփսը նշանակվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում։

Նա կփոխարինի Բեն Ուոլեսին: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։  Ավելի վաղ այդ հնարավոր նշանակման մասին հայտնել էր Sky News հեռուստաալիքը։  


Շեփսը, որն ավելի վաղ ժամանել էր Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի գրասենյակ, լքել է այն Մեծ Բրիտանիայի ԶՈւ պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինի ուղեկցությամբ, որն արձակուրդից շտապ վերադարձել է Լոնդոն:

Հինգշաբթի ավելի վաղ Ուոլեսը, որը դեռ հուլիսին հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին, Սունակի անունով հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը վարչապետն ընդունել էր: