Կիպրոսի կառավարությունը Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնում հաստատել է գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասին: Այս մասին հինգշաբթի հայտնել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը։

Ցիցիկոստասը, որը ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսին, իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 8-ին: Իր ռազմական կարիերան նա սկսել է 1987 թվականին Հունաստանի հատուկ նշանակության զորքերում։

Կիպրոսի ազգային գվարդիան ունի մոտ 15 հազար մարդ։ Այն իրենից ներկայացնում է միասնական զինված ուժեր, որոնք իրենց կազմում ունեն ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային բաղադրիչներ։