ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում իրեն հաջողվել է փրկել աշխարհը միջուկային պատերազմից: Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի՝ փակ դռների հետեւում ցուցմունք տալու ժամանակ քաղաքական գործչի ելույթի ձայնագրությունները։
«Դուք միջուկային Հոլոքոստ կունենայիք, եթե ես գլուխ չհանեի Հյուսիսային Կորեայից։ Կարծում եմ, որ դուք միջուկային պատերազմ կունենայիք, եթե ինձ չընտրեին»,-ասել է նա։
Թրամփը Սպիտակ տանը իր մնալն անվանել է «աշխարհի ամենակարեւոր աշխատանքը, որը միլիոնավոր կյանքեր է փրկում»։





























