Ղազախստանը երկու նավթատար նավ է գնել Կասպից ծովով նավթ տեղափոխելու համար, հայտնել է էներգետիկայի փոխնախարար Երլան Աքկենժենովը, փոխանցում է Bloomberg-ը։
Նա ասաց, որ պետական Казмунайгаз ընկերությունն արդեն գնել է երկու լցանավ, որոնց մեռած քաշը (փոխադրվող բեռի ընդհանուր առավելագույն քաշը) կազմում է 8 հազար տոննա, ինչպես նաև նախատեսվում է գնել ևս երկու նավ՝ տասնապատիկ ավելի մեռած քաշով, որոնք կօգտագործվե Սև ծովում։
Փոխնախարարի խոսքով՝ Աստանան նավթի արտահանման այլընտրանքներ է փնտրում, սակայն առայժմ ամենաշահութաբեր ուղին Կասպյան խողովակաշարի կոնսորցիում(КТК), խողովակաշարն է, որը ղազախական նավթն Ատիրաուի շրջանից տեղափոխում է Նովոռոսիյսկ նավահանգիստ։ Լոգիստիկայի այլ տեսակներով «դժվար է մրցակցել» КТК-ի հետ, ասել է Ակկենժենովը:
КТК-ն անցյալ տարի արտահանել է ղազախական նավթի 80%-ը, սակայն նախորդ տարվա համեմատ ծավալները նվազել են մոտ 1%-ով։ Աստանան արտահանման նավթ է ուղարկել նաև վրացական Բաթումի նավահանգստով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, բուն Ադրբեջան, ինչպես նաև Չինաստան և Ուզբեկստան: Ընդհանուր առմամբ, շրջանցելով Ռուսաստանը, արտահանվել է 56%-ով ավելի, քան մեկ տարի առաջ, սակայն ծավալն աննշան է՝ համեմատած КТК-ով առաքումների հետ։




























