2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ին պաշտոնապես միացած Ֆինլանդիայի իշխանությունները ռմբապաստարանների գույքագրում են անցկացրել, հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ 5,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում կա մոտ 50,000 ռումբերի ապաստարան, որոնցից մոտավորապես 91%-ը կարող է գոյատևել սովորական զենքի կիրառմամբ հարձակումից, ևս 83%-ը նախատեսված է քիմիական կամ միջուկային զենքի կիրառման համար։
Նշվում է, որ ռմբապաստարանները հագեցած են օդափոխությամբ, անթափանց դռներով, մահճակալներով ու բիոզուգարաններով։
«Ֆիննական քաղաքացիական պաշտպանության ապաստարանները և դրանց սարքավորումները հուսալի են և ունեն երկար սպասարկման ժամկետ: Այնուամենայնիվ, փոքր թվով ապաստարաններ վերանորոգման փուլում են՝ թույլ չտալով, որ դրանք հաշվվեն օրենքով սահմանված 72-ժամյա ժամկետում», - ասել է ծրագրի ղեկավար Իրա Պասին ՆԳՆ-ից:





























