Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հաջորդ նախագահական ընտրություններում երկրորդ անգամ առաջադրվելու իր մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է պորտուգալական RTP հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ համաշխարհային ժողովրդավարությունը մեզ կաջակցի։ Ես չեմ լքի իմ երկիրը»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցին։





























