Սինգապուրում ընթանում են նախագահական ընտրությունները։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին եւ աշխատելու են մինչեւ 20:00-ն:
Քաղաք-պետության ողջ տարածքում աշխատում է 1,2 հազար կետ, որտեղ կարելի է քվեարկել։ Իշխանությունները նախազգուշացնում են ընտրողներին, որ ընտրատեղամասերի հարեւանությամբ կայանելն արգելված է, եւ խնդրում են նրանց տեղաշարժվել ոտքով կամ հասարակական տրանսպորտով: Բացի այդ, Սինգապուրի բնակիչներին խնդրում են պահպանել զգոնությունը եւ անմիջապես ոստիկանությանը հայտնել կասկածելի անձանց եւ ընտրատեղամասերում թողած իրերի մասին:





























