Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մոնղոլիա մեկնելու ճանապարհին հեռագիր է ուղարկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի տարածքով թռչելիս։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Ողջույններ եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձերդ Գերազանցությանը եւ Չինաստանի ժողովրդին՝ անցնելով Ձեր երկրի օդային տարածքով դեպի Մոնղոլիա»,-ասվում է Հռոմի պապի ուղերձում։
Սի Ծինփինից բացի՝ ուղերձներ են հղել Խորվաթիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի առաջնորդներին։





























