ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ սեպտեմբերին Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան առաջնորդի վարչակազմում իր աղբյուրները։

Հեռռուստաալիքի զրուցակիցների խոսքով ՝ եթե Սի Ծինփինն, այնուամենայնիվ, ներկա լինի գագաթնաժողովին, ապա երկու երկրների ղեկավարները միայն կողջունեն միմյանց, բայց դրանով նրանց փոխգործակցությունը կավարտվի: Աղբյուրները հնարավոր են համարել, որ ՉԺՀ նախագահն ու ԱՄՆ նախագահը կարող են հանդիպել նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, սակայն հանդիպումը դեռ համաձայնեցված չէ: