Մոտ 130 հազար ուժայիններ կապահովեն անվտանգությունը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով ՝ ուժային կառույցների ներկայացուցիչների ընդհանուր թվից մայրաքաղաքում կաշխատեն 80 հազար ոստիկաններ, ինչպես նաեւ 400 հրշեջներ: Երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքով ՝ ոստիկանության եւ ռազմականացված կազմավորումների հետ միասին իշխանությունները օդատիեզերական պաշտպանության համալիր միջոցներ կձեռնարկեն մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում։
Reuters-ի փոխանցմամբ ՝ անվտանգության ապահովման հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել այնպիսի խոշոր հյուրանոցներում, ինչպիսին է ITC Maurya-ն, որտեղ կհանգրվանի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։





























