Ուկրաինան սեպտեմբերի կեսերին կստանա ամերիկյան Abrams տանկերի առաջին տասնյակը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երկու աղբյուրները։
Դրանք գտնվում են Գերմանիայում եւ տեխնիկական սպասարկում ու վերանորոգում են անցնում, դրանց ավարտից հետո զրահատեխնիկան կուղեւորվի Ուկրաինա։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային փոխանցել 31 Abrams տանկ։





























