Հարավային Կորեան ստեղծել է անօդաչու թռչող սարքերի գործողությունների միասնական հրամանատարություն՝ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին արձագանքելու համար: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեին (ՇՊՄԿ)։

Ըստ ՇՊՄԿ-ի, նոր հրամանատարությունը հիմնականում կօգտագործի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) պաշտպանական և հարձակողական գործողություններ իրականացնելու և հակառակորդի տարբեր ասիմետրիկ սպառնալիքները կանխելու համար, ներառյալ անօդաչու սարքերը, միջուկային զենքը և զանգվածային ոչնչացման այլ զենքեր: Հրամանատարությունը նաև կիրականացնի դիտարկման, հետախուզական և հարվածային գործողություններ, ինչպես նաև հոգեբանական և էլեկտրամագնիսական պատերազմի գործողություններ ռազմավարական և օպերատիվ մակարդակներում։

Մինչ այս Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չունգ Հա Գյուն ասել էր, որ երկիրը ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան հակաքայլեր կձեռնարկի, եթե հյուսիսկորեական անօդաչու սարքերը խախտեն Հարավային Կորեայի օդային տարածքը։

2022 թվականի դեկտեմբերի 26-ին ԿԺԴՀ-ի հինգ անօդաչու թռչող սարք մտել էր  Հարավային Կորեայի օդային տարածք։ Նրանցից մեկը հասել է Սեուլում նախագահի գրասենյակի շուրջ ոչ թռիչքային գոտի, չորսը թռել են կղզու շրջակայքում՝ քաղաքից դեպի արևմուտք։

Այս միջադեպից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հրամայեց երկու կամ երեք անօդաչու թռչող սարքեր ուղարկել Հյուսիսային Կորեա՝ ի պատասխան ԿԺԴՀ-ից ուղարկված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքի։