Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում բաց քննարկում կանցկացնի Ուկրաինայի հարցով։ Այս մասին ասված է Անվտանգության խորհրդի այս ամսվա աշխատանքային ընդլայնված ծրագրում։

Սեպտեմբերին նախագահությունը ստանձնել է Ալբանիան։ Ծրագրում  թեման անվանված է «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանում արդյունավետ բազմակողմանիության միջոցով. Ուկրաինայի խաղաղության և անվտանգության ապահովում»:

Թեև ներկայացվածության մակարդակը հստակեցված չէ, սակայն հաշվի առնելով որոշ առաջնորդների և նախարարների ժամանումը Գլխավոր ասամբլեա, կարելի է ակնկալել հանդիպման նախարարական ձևաչափ։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, հավանական է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ժամանումը։