Ալիեւն օգտագործում է շրջափակումը Արցախում հայերին վախեցնելու եւ հետապնդելու համար։ Այս մասին ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն գրել է X (նախկինում ՝ Twitter) միկրոբլոգում։

 «Այսօր ադրբեջանական զորքերի մահաբեր հարձակումները եւ այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւս մեկ ապացույց են, որ Ալիեւն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախում հայերին վախեցնելու եւ հետապնդելու համար: Նա Խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,-նշել է  Փալոնեն։