Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սեպտեմբերի 2-ին պաշտոնանկ է արել ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովին՝ նրա փոխարեն նշանակելով Երժան Սադենովին, հայտնում է Forbes Ղազախստանը՝ հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը։
Սադենով Երժան Սապարբեկովիչը ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 24-ին Արևելյան Ղազախստանի Կուրչումի շրջանի Կույգան գյուղում։ Ավարտել է Ս.Ամանժոլովայի անվան Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի Արևելյան Ղազախստանի պետական համալսարանը, ժժ Կարագանդայի բարձրագույն դպրոցը։
Իր աշխատանքն ուժային կառույցներում սկսել է 1993 թվականին՝ որպես Արևելյան Ղազախստանի մարզի ներքին գործերի տնօրինության միջշրջանային օպերատիվ որոնողական բաժնի օպերատիվ սպա։
Հունվարյան իրադարձությունների ժամանակ գլխավորել է Աստանայի ոստիկանությունը։
Այս տարվա մայիսին նա Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսում ներկայացրել է «Ղազախստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը։





























