Ինդոնեզիան ներդնում է «ոսկե վիզայի» համակարգ՝ օտարերկրյա անհատ և կորպորատիվ ներդրողներ ներգրավելու համար՝ փորձելով խթանել իր ազգային տնտեսությունը, ասվում է Արդարադատության և մարդու իրավունքների նախարարության հայտարարության մեջ։
«Ոսկե վիզան» տրամադրում է երկարաժամկետ մշտական բնակության իրավունք՝ 5-10 տարի», - ասվում է ներգաղթի ծառայության գլխավոր տնօրեն Սիլմի Քարիմի հայտարարության մեջ:
Հնգամյա վիզայի դեպքում անհատ ներդրողներից պահանջվում է 2,5 միլիոն դոլար արժողությամբ ընկերություն հիմնել, իսկ 10-ամյայի դեպքում՝ 5 միլիոն դոլարի ներդրում, հայտնում է Reuters-ը։
Մինչդեռ կորպորատիվ ներդրողները պետք է 25 միլիոն դոլար ներդնեն տնօրենների և հանձնակատարների համար հնգամյա վիզա ստանալու համար: 10 տարի ժամկետով վիզա ստանալու համար նրանք պետք է երկու անգամ ավելի շատ ներդրումներ կատարեն՝ 50 միլիոն դոլար:
Տարբեր դրույթներ են կիրառվում առանձին օտարերկրյա ներդրողների նկատմամբ, ովքեր չեն ցանկանում ընկերություն հիմնել Հարավարևելյան Ասիայի երկրում: Պահանջները տատանվում են $350,000-ից $700,000-ի սահմաններում, որոնք կարող են օգտագործվել Ինդոնեզիայի պետական պարտատոմսեր գնելու համար:
Աշխարհի այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, Իռլանդիան, Նոր Զելանդիան և Իսպանիան, ներդրել են նմանատիպ «ոսկե վիզաներ» ներդրողների համար՝ փորձելով կապիտալ և ձեռներեցների ներգրավել։




























