Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP)կազմակերպության քարտուղար է ընտրել Միկել Նաքքելյաջարվիին, ով 2006 թվականին տուգանվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, իսկ ավելի ուշ՝ պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ հարբած վարելու համար։ Նշանակումը զայրույթ է առաջացրել քաղաքական շրջանակներում և քննարկում՝ սոցիալական ցանցերում, գրում է Iltalehti թերթը։
«SDP-ի մրցակիցների ներկայացուցիչներն ու կողմնակիցները, ինչպես նաև շատ ուրիշներ, ովքեր վրդովված են այս ընտրությունից, կապահովեն, որ դեմոկրատների հեղինակությանը հասցված վնասը առավելագույնս լինի», - ասվում է տեքստում:
Մասնավորապես, ավելի վաղ Նաքքելյաջարվիին խոստովանել էր, որ բահով հարվածել է կատվին։ Դրա համար նա տուգանքի է դատապարտվել 2006թ.-ին։
2011 թվականին նա դատապարտվել է 30-օրյա պայմանական ազատազրկման և ուղեկցող տուգանքի՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և ճանապարհային անվտանգությունը վտանգելու համար։
Մեկնաբանելով իր արարքը՝ Նաքքելյաջարվիին պատմել է դժվարին երիտասարդության մասին՝ նշելով, որ «իրոք, իր կյանքում երկար ժամանակով կորել է»։ Նա նաև ներողություն է խնդրել կատարվածի համար։
Նոր պաշտոնի անցնելով՝ նա նշել է, որ քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, լինում են վերելքներ և վայրէջքներ։





























