Մարդու իրավունքների նախարարության ներգաղթի ծառայության ղեկավար Սիլմի Քարիմը հայտնել է, որ Ինդոնեզիան ներդրողների համար «ոսկե վիզա» է մտցրել, գրում է The Jakarta Post-ը։

Ըստ հրապարակման՝ հինգ տարվա վիզա ստանալու համար անհատ ձեռներեցը պետք է հիմնի 2,5 միլիոն դոլար արժողությամբ ընկերություն, 10 տարով վիզա ստանալու համար անհրաժեշտ է ստեղծել 5 միլիոն դոլար արժողությամբ ընկերություն։

Կորպորատիվ ներդրողներից պահանջվում է 25 մլն դոլար ներդնել Ինդոնեզիայի տնտեսության մեջ: