Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորախումբը (KFOR) սեպտեմբերի 5-7-ը վարժանքներ կանցկացնի երկրի արևմտյան մասում, հաղորդում է Կոսովոյի ռադիոն և հեռուստատեսությունը՝ հղում անելով առաքելության հրամանատարությանը։

«Զորավարժությունները կանցկացնի «Արևմուտք» բազմազգ զորախմբիի տարածաշրջանային հրամանատարությունը՝ շեշտը դնելով օպերատիվ պատրաստության ընթացակարգերի և ստորաբաժանումների պատրաստության վրա։ Այս ընթացքում KFOR-ի զորքերն ու մեքենաները կտեղակայվեն Կրուշևոյի և Դեչանի վանքի շրջանում»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում այս շրջանի գլխավոր և երկրորդական մայրուղիներում տեղի կունենան ցերեկային և գիշերային  վարժանքներ, նկատելի կլինի «ծանր ինժեներական սարքավորումով  զինտեխնիկայի շարասյուների» շարժում։ 

ՆԱՏՕ-ն ներկայումս ուժեղացնում է իր ներկայությունը Կոսովոյում և Մետոհիայում թուրքական 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի 500 զինծառայողներով, ներառյալ հատուկ նշանակության գումարտակը, որոնք տեղակայված են «Սուլթան Մուրադ» ռազմաբազայում: Սպասվում է, որ թուրքերը ամերիկացիների հետ միասին կդառնան ՆԱՏՕ-ի զորքերի ամենամեծ զորախումբը, և  KFOR-ի զորամիավորման հրամանատարությունը կստանձնի թուրք սպա։