Կիևն ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շուտափույթ հանդիպումը։ Երկու նախագահների հանդիպման հույս է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։
«Համոզված եմ, որ նախագահներ Էրդողանի և Զելենսկու շփումները կհետևեն Պուտինի հետ հանդիպման արդյունքներին»,- ասել է նա։
Նախարարը նաև «բանակցային» է որակել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հարաբերությունները։





























