Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր եւ ոչ դատավոր անդամների ընտրության քվեարկության արդյունքներով հանձնաժողովի դատավոր անդամներ ընտրվեցին քրեական մասնագիտացմամբ՝ Արման Հովհաննիսյանը, վարչական մասնագիտացմամբ` Վարազդատ Միքայելյանը, քաղաքացիական մասնագիտացմամբ` Հովիկ Շահնազարյանը: Այս մասին NEWS.am-ի հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի միակ թեկնածուն Անի Չատինյանն էր, սակայն դատավորները նրան չեն ընտրել: