Հագուստի խոշոր օտարերկրյա արտադրողները շարունակում են հեռանալ Ռուսաստանից։ Calvin Klein եւ Tommy Hilfiger բրենդների սեփականատեր ամերիկյան Phillips-Van Heusen Corporation-ը (PVH) տեղի մասնաճյուղը հանձնել է թոփ-մենեջերին, որը վերանվանել է ընկերությունը եւ, ըստ երեւույթին, կշարունակի կառավարել տեղի կետերը։ Գործարքը կարող է թույլ տալ իջեցնել ճնշումը միջազգային շուկաների վրա՝ պահպանելով ՌԴ վերադառնալու հնարավորությունը, կարծում են փորձագետները։
Ամերիկյան PVH-ն օգոստոսի կեսին դուրս եկավ «Փիվիէյչ Սթորս Ռուս» ՍՊԸ ռուսական մասնաճյուղի կապիտալից, վկայում են ЕГРЮЛ-ի տվյալները։ Ընկերության նոր սեփականատերն է Դենիս Շչուկինը, իսկ կառույցի անվանումը փոխվել է «Ռիթեյլ Էքսելենս» ՍՊԸ-ի։ Դենիս Շչուկինի LinkedIn-ի պրոֆիլում նշված է, որ 2018-ից նա զբաղեցնում է Ռուսաստանում PVH մանրածախ ցանցի տնօրենի պաշտոնը, մինչ այդ աշխատել է Adidas-ի տեղի գրասենյակում։ PVH-ում «Կոմերսանտի« հարցին չեն պատասխանել, Շչուկինի հետ կապ հաստատել չի հաջողվել։
PVH կորպորացիան հագուստի խոշոր արտադրող է, տնօրինում է Tommy Hilfiger, Calvin Klein, Warner's, Olga եւ True & Co բրենդներին։ Ռուսաստանում ընկերությունը զարգացրել է Tommy Hilfiger եւ Calvin Klein խանութների սեփական մանրածախ ցանցը։ 2022թ. մարտի սկզբին PVH-ն հայտարարել է, որ աշխատանքը դադարեցնելու է ռուսական շուկայում Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ 2023թ. առաջին կեսի հաշվետվությունում ասված է, որ PVH-ն լիովին դուրս է եկել ռուսական բիզնեսից։ 2021թ. PVH ռուսական մասնաճյուղի հասույթն ավելացել է 42 տոկոսով՝ հասնելով 3,52 մլրդ ռուբլու, զուտ շահույթը ավելացել է 28,2 տոկոսով՝ 211,82 մլն ռուբլի։ 2022թ. տվյալներ չկան։
PVH-ի HeadHunter պրոֆիլում նշված է, որ Ռուսաստանում կորպորացիան կառավարել է ավելի քան 150 խանութներ։ «Ռիթեյլ Էքսելենսը» կշարունակի կառավարել PVH նախկին կետերը։ Սեպտեմբերի 12-ին HeadHunter-ում Պուլկովոյի Tommy Hilfiger խանութում Outlet Village-ում վաճառողի թափուր հաստիք է հայտնվել էլեկտրոնային հասցեով Retailexc.ru դոմենում։
Calvin Kleinեւ Tommy Hilfiger բրենդները Ռուսաստանում ֆրանշիզով զարգացնում է նաեւ BNS Group դիստրիբուտորը։ Սեփական տվյալներով՝ այդ ընկերությունը կառավարում է 11 Tommy Hilfiger խանութ՝ TH եւ TH ցուցանակներով, ինչպես նաեւ CK Jeans տասը կետեր։ Ավելի վաղ BNS Group-ը Calvin Klein Underwear խանութների բազայի վրա բացել էր Under բազմաբրենդային ցանցը։ Դիստրիբուտորը չի պատասխանել «Կոմերսանտի» հարցերին։




























