«Օրանժ Թենիս» ակումբում այսօր` հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ին տեղի կունենա Futures դասի  «Փլեյ Սիթի Գավաթ» 10 հազար դոլար մրցանակային ֆոնդով կանանց մրցաշարի եզրափակիչ խաղը:

Եզրափակչում հանդիպելու են Սլովակիան ներկայացնող Աննա Կարոլինա Շմիեդլովան ու Վրաստանը ներկայացնող Տատիա Միկաձեն, ում պարտվել էր Անի Ամիրաղյանը:

Հոկտեմբերի 14-ին տեղի են ունեցել մրցաշարի զուգախաղերի եղրափակիչն, ու հաղթող է ճանաչվել Անաստասիա Վասիլենա/Անաստասիա Գրիմալսկա զույգը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին երեք հայ թենիսիտուհիներ, որոնցից հաջող հանդես եկավ Անի Ամիրաղյանը: Նա հասել էր մինչեւ մրցաշարի  քառորդ եզրափակիչ և պարտվել էր  եզրափակիչ հասած Տատիա Միկաձեին:

Այս մրցաշարին նախորդում էր 25 հազար դոլար մրցանակային ֆոնդով «Վիվա-Սել-ՄՏՍ» Գավաթը: Մրցաշարի հաղթող էր ճանաչվել ամերիկուհի Ջուլիա Կոհենը:

Այս տարի Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան հուլիսին արդեն անցկացրել էր  Futures դասի  տղամարդկանց երկու մրցաշարեր: