Եվպատորիայի բնակիչները տեղեկացրել են պայթյունների մասին։ Baza Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ քաղաքի վրա մի քանի անօդաչուներ են գրոհլ։

Ալիքի տեղեկությամբ՝ աշխատել է ՀՕՊ համակարգը։ Պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Զաօզյորնոյե քաղաքատիպ ավանում։

Անցած գիշեր Սեւաստոպոլում պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել են բնակիչները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքի դեմ հրթիռային գրոհ է տեղի ունեցել։ Սեւաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւի խոսքով՝ Կիլեն-բալկի շրջանում սկսվել է հրդեհ ոչ քաղաքացիական օբյեկտում։ Ինչպես նշել է շրջանի ղեկավարը, նախնական տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղի է ունեցել հրթիռային գրոհի հետեւանքով։