Երեւանում՝ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկի մոտ 57 համարի ավտոբուսի ուղեւորը ինֆարկտ է ստացել եւ մահացել։ Այս մասին NEWS.am-ը  տեղեկացավ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշեց, որ դեպքի վայրում այս պահին աշխատում են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները։