ՌԴ զորքերի միացյալ խմբավորման նախկին հրամանատար Սերգեյ Սուրովիկինին նկատել են արտասահմանում։

Հրապարակված կադրերում Սուրովիկինը նստած է դահլիճում, որտեղ տեղի է ունենում պաշտոնական միջոցառում։ Դրոշները տեսանելի են հետին պլանում: «Սերգեյ Վլադիմիրովիչ Սուրովիկինը՝ թեկուզ առանց պաշտոնի, բայց արդեն աշխատանքի մեջ է։ Լուսանկարում ակնհայտորեն Ռուսաստանը չէ, դետեկտիվները կհասկանան»,-նշել է լուսանկարը հրապարակած բլոգերը։

Ավելի վաղ պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վիկտոր Զավարզինը հայտարարել է, որ Սուրովիկինին «լավ» պաշտոնի են նշանակել ԱՊՀ-ում։