Կրեմլում չեն հասկանում ռուսական բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանման եւ վերացման տրամաբանությունը, սակայն նրանց մեջ կան դավաճաններ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Մենք չենք հասկանում ո՛չ բուն պատժամիջոցների տրամաբանությունը, ո՛չ պատժամիջոցների վերացման տրամաբանությունը։ Դժվար թե այս տրամաբանությունը որեւէ մեկը կարող է բացատրել հենց Եվրոպայում»,-ասել է նա։

«Կան գործարարներ, որոնք համակարգված, մեթոդաբար պաշտպանում են իրենց շահերը դատական կարգով։ Դա ցանկացած գործարարի իրավունքն է, եւ դրան մենք հարգանքով ենք վերաբերվում»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցանկից բառացել է չորս ռուսաստանցու, այդ թվում՝ ԵՄ ընկերությունների խմբի սեփականատեր Գրիգորի Բերեզկինին եւ Ozon-ի նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շուլգինին: