Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետեւանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար ճգնաժամի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ermeniahaber.am-ը զրուցել է պոլսահայ լրագրող Արիս Նալջիի հետ։

Համառոտ կենսագրական

Արիս Նալջըն ծնվել է 1980թ․ Ստամբուլում։ Աշխատել է «Ակոս» շաբաթաթերթում որպես խմբագիր եւ հոդվածագիր։ Նա հայտնի է թուրքական ARTI Tv-ում իր «Կամուրջ» հեռուստածրագրով։ Այժմ նրա հոդվածները հրապարակվում են «Artı Gerçek» լրատվականում։

- Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կարող եք ասել եւ ինչպե՞ս եք գնահատում այս կապակցությամբ միջազգային հանրության արձագանքները, միջանցքը բացելու համար Ադրբեջանի վրա ճնշումների բացակայությունն ու անգործությունը։

- Շատ բազմաշերտ հարց է։ Նախ այս իրավիճակն ընդունելի որեւէ կողմ չունի։ Առաջին փուլում, ի պատասխան Փաշինյանի եւ ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչման, Ադրբեջանը կարծում է, որ կարող է փակել Լաչինի միջանցքը եւ այնտեղ վերահսկողություն իրականացնել։ Գործնականում դա հնարավոր է, բայց դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համաձայնագրի կանոնները չեն պահպանվում, քանի որ ստացվում է այնպես, որ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ տրված խոստումները չեն կատարվում։ Ադրբեջանը միշտ «պայմանավորվածությունները» իր օգտին է դարձնում, ինչն է թույլ է տալիս վերջինիս օգտագործել տեքստի անըմբռնելի/ չհասկացվող հատվածները։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը մինչ այժմ հայերին առնչվող ո՞ր միջազգային պայմանավորվածությանն է հավատարիմ մնացել, որ հիմա էլ կարծում ենք, թե հավատարիմ կմնա այս վերջին պայմանագրին։ Նույն կերպ, ստորագրվելիք ցանկացած խաղաղության համաձայնագիր նույնպես պարտավորեցնող ոչ մի ազդեցություն չի ունենա Ալիեւի ռեժիմի համար։

Պետք է նկատել, որ հայերը պարտվեցին Ղարաբաղյան պատերազմում. Ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր հայերին։ Որպես այս պատերազմի հաղթող՝ Ադրբեջանն ամեն իմաստով ավելի ամուր դիրքեր է կառուցում։ Ուկրաինայի պատերազմի պատճառով այն կարիքը, որն ավելացել է Ռուսաստանի մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ նույնպես Ադրբեջանին ապահովում է իրեն անհրաժեշտ կոնյուկտուրան։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա դրանք ոչ բավարար եմ համարում։ Այս արձագանքները թերեւս միայն մինչ այժմ ապահովել է այն, որ Ադրբեջանը չի կարողանում սահմանին սիրիացի վարձկաններ կուտակել, ինչպես դա արեց նախորդ պատերազմում։ Բացի այդ, Ադրբեջանն անտեսում է միջազգային ասպարեզից իրեն ուղղված խոսքերը։

Ինչպես Թուրքիան է, որպես Ալիեւի ռեժիմի մեծ եղբայր, տարիներ շարունակ ցեղասպանության վերաբերյալ ժխտողական քաղաքականություն վարել եւ ականջ  դրել աշխարհի այլ երկրների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներին, այնպես էլ այժմ Ալիեւի ռեժիմն է նույնը անելու։

Մյուս կողմից այն, որ հիմա Արեւմուտքը ցույց է տալիս, թե իբր օգնում է Հայաստանին, դա ապագայում սկսվելիք պատերազմի ընթացքում ուղղակիորեն արեւմտյան դիվանագետների միջոցով Հայաստանից տեղեկատվություն ստանալն է։ Արեւմուտքը  Ուկրաինային նույնպես միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել եւ մեծ քանակությամբ սպառազինության աջակցություն, սակայն դա մինչ այժմ չի փոխել Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը: Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի տեսակետը ոչնչով չի տարբերվի Ուկրաինայի նկատմամբ ունեցած հայացքից։ Ես ավելին չեմ սպասում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։