Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպում է ունեցել Շարժայի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընկերության ղեկավար Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի հետ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները։
Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են դեղագործության ոլորտով։




























