Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր «մեծ եղբայր» Էրդողանի հետ հանդիպման ժամանակ աչքի է ընկել երկերեսանիությամբ։

Ադրբեջանին հանձնված Արցախից բնիկ հայ բնակչության արտագաղթի ֆոնին Ալիեւը հայտարարել է «հաջող վերաինտեգրման մասին»։

«Համոզված եմ, որ Ղարաբաղում բնակվող հայ ազգաբնակչությանն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրվելու գործընթացը հաջող կընթանա»,-ասել է նա։

Արցախը լքել են արդեն մի քանի հազար բնակիչներ, տեղահանումը շարունակվում է շուրջօրյա։