Իսրայելական Haaretz թերթի մեկնաբան Ակիվա Էլդարը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը պետք է տագնապի ազդանշան դառնա Իսրայելի համար։
«Չի կարելի ընթանալ արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ միաժամանակ փորձել ընդլայնվել ի հաշիվ պաղեստինյան տարածքների»,- ասել է նա Al Jazeera-ի հարցազրույցում։
«Ստատուս-քվոն, որով դուք (Իսրայելը) կարող եք պահել Գազան շրջափակման մեջ, շարունակել ընդլայնել բնակավայրերը, իսկ պաղեստինցիները ձեռքները ծալած կսնտեն եւ կասեն, թե մենք հավանություն ենք տալիս ձեր հարաբերությունների կարգավորմանը Պարսից ծոցի երկրների հետ այնքան ժամանակ, մինչեւ որ Գազայի աշխատողները կարողանան փող աշխատել, չի գործելու»,- ավելացրել է նա։
ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրել է Իսրայելին իր հողից պաղեստինցի ժողովրդին քշելու փորձի մեջ։
«Գազան պաշարած թշնամին նախատեսում է նրան անակնկալ մատուցել եւ ուժեղացնել ագրեսիան մեր ժողովրդի դեմ Գազայի հատվածում, ի հավելումն բնակեցման ագրեսիայի, որը շարունակվում է ամեն րոպե Արեւմտյան ափին՝ ձգտելով մեր ժողովրդին վտարել իր հողից, եւ մեր ժողովրդի դեմ օկուպացիայի հանցագործություններին 1948թ., քանի որ նա է կանգնած բոլոր սպանությունների եւ մահափորձերի հետեւում, նաեւ օկուպացիայի հետեւում, որը շարունակում է պահել մեր բանտարկյալներին տասնամյակներ եւ խախտել համաձայնագրերը, երբ նորից ձերբակալում է փոխանակման գործարքով ազատ արձակվածներին։
Այս ամենի հետ կապված՝ մենք պատվի, դիմադրության եւ արժանապատվության մարտ ենք մղում ի պաշտպանություն Ալ Աքսայի, մի անվանման տակ, որը եբայրների գլխավոր հրամանատար Աբու Հալեդ ալ Դեյֆը հայտարարել է «Ալ Աքսայի ջրհեղեղ»։ Այդ ջրհեղեղը սկսվել է Գազայում եւ տարածվելու է Հորդանան գետի Արեւմտյան ափին, արտասահմանում եւ բոլոր տեղերում, որտեղ առկա են մեր ժողովուրդը եւ մեր ազգը»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում, որը տարածել է Al Jazeera հեռուստաալիքը։




























