Երեւանի կենդանաբանական այգում այսօր` հոկտեմբերի 19-ին, ամփոփվեցին «Խաղաղության այգի»  նախագծի եւ «Արեւորդի» փառատոնի արդյունքները: NEWS.am-ին Կենդանաբանական այգուց հայտնեցին, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու պատրաստի 4 աշխատանքների բացման պաշտոնական արարողությանը, զրուցելու քանդակների հեղինակների հետ: Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը մասնակիցներին հանձնել է նախագծի մասնակցության վկայագրերն ու հույս հայտնել, որ արվեստագետների հետ համագործակցությունը կլինի շարունակական:

Նշենք, որ «Խաղաղության այգի» մշակութային նախագիծն իրականացվում էր «Արեւորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում եւ նվիրված էր Երեւանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին:Փառատոնի հրավերով Հայաստանից եւ տարածաշրջանի այլ երկրներից ժամանած 5 արվեստագետներ Կենդանաբանական այգու տարածքում պետք է ստեղծեին քանդակներ, օբյեկտներ եւ ինստալյացիաներ: