Առնվազն 1 203 պաղեստինցի սպանվել եւ 5 7693 հոգի վիրավորվել է Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծություններից հետո, տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայի հատվածում։

Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ «լայնածավալ հարված» է հասցնում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում։

Անկլավում արագ հումանիտար ճգնաժամ է հասունանում։ ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ իրենց տներից հեռացել է ավելի քան 330 000 մարդ։

Իսրայելցի պաշտոնյաների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի հանկարծակի գոհների հետեւանքով զոհվել է 1 200 մարդ, հազար հոգի վիրավորվել է։

Իսրայելում զոհվածների թիվը շարունակում է ավելանալ եւ հասել է 1 300-ի։

Մոտ 150 հոգու ճակատագիրը, որոնք առեւանգվել եւ տարվել են Գազայի հատված, անհայտ է։

Մոտ 3 300 հոգի վիրավորվել է, այդ թվում՝ 28-ը ծայրահեղ, 350-ը՝ ծանր վիճակում է։