Իսրայելը չի վերականգնի Գազայի հատվածի ջրի եւ էլեկտրականության մատակարարումը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ազատ չի արձակել պատանդներին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։
«Հումանիտար օգնություն Գազայի՞ն։ Ոչ մի էլեկտրականություն չի միացվի, ոչ մի ջրի պոմպ չի բացվի, եւ ոչ մի բենզատար չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ առեւանգված իսրայելցիները տուն չեն վերադարձել»,- գրել է նա։ «...Ոչ ոք չի կարող մեզ խրատ կարդալ»։





























