ՈՒԵՖԱ-ն չեղյալ չի հայտարարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի` Իռլանդիայի հետ խաղում ստացած կարմիր քարտը: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան` պատասխանելով ընթերցողներից մեկի հարցին:

Ռոման Բերեզովսկին բաց կթողնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը:

Հիշեցնենք, որ Բերեզովսկին կարմիր քարտը ստացել էր հոկտեմբերի 11-ին, իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի կողմից: Այդ վիճահարույց քարտից հետո Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով եւ զրկվեց Եվրոպայի 2012թ. առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: