Սառեցված հակամարտությունները կարելի է հասկանալ միայն պատմության միջոցով։ Հենց այդ պատճառով Արցախի «ջնջումը Ադրբեջանի քարտեզից անհավանական բուռն իրադարձություն է Անդրկովկասի եւ նրա շրջակա տարածաշրջանների համար, գրել է հնդիկ նախկին դիվանագետ, դեսպան Մ.Կ. Բհադրակումարը Indian Punchline-ի իր հոդվածում։

Հարցականի տակ է Նախիջեւանի կարգավիճակը, որ մինչեւ հիմա մնում է էսկլավ, որը դեպի ծով ելք չունի։ Ադրբեջանը, ոգեւորված Արցախի անեքսիայով, ցանկանում է ցամաքային կապ Նախիջեւանի հետ։

Այս հանդուգն նպատակին հասնելու համար Ադրբեջանը, կրկին Թուրքիայի աջակցությամբ, հույս ունի զավթել Հայաստանի տարածքի զգալի մասի վերահսկողությունը, որը սահմանակից է Իրանին հարավում։ Զարմանալի չէ, որ Երեւանը եւ Թեհրանը դեմ են նման ցանկացած քայլի, ինչը հակառակ դեպքում կնշանակեր, որ Հայաստանը եւ Իրանը հարեւաններ չեն լինի եւ կհայտնվեն ադրբեջանա-թուրքական ռազմավարական առանցքով շրջապատված վիճակում։

Երկխոսության եւ բանակցությունների միջոցով հարկավոր է փոխընդունելի բանաձեւ գտնել ցանկացած ցամաքային հաղորդակցության համար, որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», անգամ Բաքվին   Նախիջեւանի ազատ հասանելիություն տրամադրելով։

Աշխարհաքաղաքականությունը բարդացնում է իրավիճակը, որին մասնակցում են երեք շահագրգիռ կողմեր՝ Հայաստան, Ադրբեջան եւ Իրան, եւ եւս երկու տերություն՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ որոշ համառ արտատարածաշրջանային ուժեր եւ կազմավորումներ՝ ԱՄՆ, Եվրամիություն եւ ՆԱՏՕ։

Չնայած Ռուսաստանը եւ Իրանը շահագրգիռ կողմեր են, դա չի կարելի ասել արտատարածշրջանային տերությունների եւ կազմակերպությունների մասին, որոնք միջամտում են բարձր մրցակցային տարածաշրջանային միջավայրին։ Զանգեզուրի միջանցքի «թիթեռի էֆեկտը» խոր հետեւանքներ կունենա Սեւծովյան եւ Կասպյան տարածաշրջանների համար, ինչպես նաեւ կարող է ազդել Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վրա։

Տարածաշրջանի պետություններից Իրանը աչքի է ընկնում իր հակառեւիզիոնիստական մոտեցմամբ։ Անցած չորեքշաբթի Թեհրանում կայացած առանձին հանդիպումների ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաստատել է, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը՝ հայտարարելով, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։

Ռայիսին ասել է, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա «պլացդարմ ՆԱՏՕ-ի համար, սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, դրա համար էլ Իրանը դեմ է դրան», նշել է նրա շտաբի քաղաքական ղեկավար Մոհամադ Ջամշիդին։ Թեհրանը չի կարող հաշվի չառնել, որ Իսրայելը հետախուզական մեծ ներկայություն ունի Ադրբեջանում։

Լուրեր են տարածվում այն մասին, որ Ադբեջանը կարող է ուժ կիրառել, որպեսզի բացի Զանգեզուրի միջանցքը՝ չնայած Իրանի դիմադրությանը։ Թուրքիան՝ թիվ մեկ ռեւիզիոնիստական տերությունը տարածաշրջանում, Ադրբեջանի դաշնակիցն ու ուսուցիչն է։ Նա տնտեսական եւ քաղաքական ընդլայնման վիթխարի պլաններ է փայփայում ցամաքային միջանցքի միջոցով՝ եվրոպական սահմաններից՝ Արեւելյան Թրակիայից մինչեւ Կասպից ծով եւ այնուհետեւ Կենտրոնական Ասիա, որը սահմանակից է Չինաստանին։

Բավական է ասել, որ Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կվերածի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ռազմավարական կենտրոնի, եթե Մետաքսի ճանապարհը դեպի Եվրոպա անցնի նրա տարածքով եւ նորից բացվի խորհրդային ժամանակների ցամաքային ճանապարհը։

Թուրքիան, ինչն անհանգստացնում է Իրանին, օգտագործում է Մոսկվայի կախումն Անկարայից Ուկրաինայում պատերազմի հետ կապված պատժամիջոցների պատճառով, որպեսզի մտնի Կովկաս եւ Կասպիա, որը սովորաբար Ռուսաստանի ազդեցության գոտին է։

Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը անհաջողության է մատնվել, քանի որ Հայաստանի աստիճանական թեքումը դեպի արեւմտյան կողմ 2018թ.գունավոր հեղափոխությունից հետո  կտրուկ արագացավ վերջին ժամանակներս եւ ակնհայտ ձեւեր ստացավ։ Արեւմտյան տերությունները կոչ են անում Հայաստանի ներկա իշխանություններն դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ փակել ռուսական ռազմակայանը իր տարածքում, որտեղ տեղակայված է 5 000 զինծառայող։

Բայց Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի օգնության։ Ռուսաստանն ունի ռազմավարական պահուստներ, որպեսզի նորից հայտնվի կովկասյան շախմատի տախտակի կենտրոնում։ Իհարկե, Կովկաս Ռուսաստանի օպտիմալ վերադարձի համար պետք է սպասել, որ նա հաղթի ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայում, գուցե հաջորդ տարի։ Այսպիսով, Մոսկվան, ըստ երեւույթին, համոզված է, որ իր գերազանցությունը Կովկասում ինքնին հասկանալի մի բան է։

Ռուսաստանի հաղթաթուղթը այն է, որ, որքան էլ ԱՄՆ-ն եւ/կամ ԵՄ-ն փորձեն ամրանալ Կովկասում, նրանք հեռու տերություններ են եւ այսօր զգալիորեն հյուծված են տնտեսական խնդիրներից եւ հոգնածությունից Ուկրաինայի պատերազմով։

Մոտ 50 եվրոպացի ղեկավարներ, տասնյակ օգնականներ եւ լրագրողների լեգեոններ հավաքած գագաթաժողովը Գրանադայում (Իսպանիա) հոկտեմբերի 5-ին, որը մատուցվեց որպես միջնորդության հնարավորություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ավարտվեց որպես խոնավ պայթուցիկ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեցին չմասնակցել հանդիպմանը, իսկ Ադրբեջանը մեղադրեց Ֆրանսիային բանակցություններում կանխակալ դիրքորոշման համար։

Բանն այն է, որ Կովկասում ուժերի դինամիկայոմ Իրանը Ռուսաստանի միակ բնական դաշնակիցն է, եւ երկու տարածաշրջանային տերությունները կարող են լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության գործոն։ Դա կարեւոր է, քանի որ  Պրիչեռնոմորիեի, Արեւելյան Միջերկրածովի եւ Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքականության ստվերում  թաքնված են ամեն տեսակ վտանգներ, իսկ մթագնող հորիզոնը առջեւում փոթորիկ է գուժում։

Մի քանի չարագուշակ նշաններ նշելու համար ԱՄՆ-ն օգտվել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» առճակատումից, որպեսզի դիմի ուժի ցուցադրման Արեւելյան Միջերկրածովում, կարծես դա կանխորոշված է։ Ուժի նման ցուցադրումը չի կարող ինքնանպատակ լինել։ Կարո՞ղ է արդյոք համընկնում լինել այն, որ ԱՄՆ ուսուցանած ջիհադական խմբերը վերջին ժամանակներս հրահրում են նաեւ սիրիական հակամարտությունը։ Եվ նորից, անցած շաբաթ Սեւ ծովում ուկրաինական գրոհների շարքը՝ արեւմտյան արտադրության թեւավոր հրթիռների օգտագործմամբ ստիպեց ռուսական նավերին տեղափոխվել Սեւաստոպոլ, Նովոռոսիյսկի նավահանգիստ, որը 300 կիլոմետր դեպի արեւելքում է գտնվում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիփին դա անվանեց «Սեւծովյան նավատորմի ֆունկցիոնալ պարտություն»։ Մոսկվան այժմ նախատեսում է մշտական ռազմածովային բազա կառուցել Սեւ ծովի աբխազական ափին։Մեկ շաբաթ առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել էր, որ Մոսկվան տագնապած է «արտատարածաշրջանային խաղացողների ակտիվացումից աֆղանստանյան ուղղությամբ»։

Չշփոթվեք, ԱՄՆ-ն չի համակերպվել ռուսական եւ չինական ազդեցությանը Մերձավոր Արեւելքում կամ Սաուդյան Արաբիայի հետ Իրանի մերձեցմանը, որը հանգեցրեց լարվածության ընդհանուր թուլացման, հատկապես արաբական հարեւանների հետ Սիրիայի հարաբերությունների կարգավորմանը. այս ամենը հյուծել է Ամերիկայի տարածաշրջանային ազդեցությունը եւ թուլացրել Իսրայելին։

Նույն կերպ, քանի որ Ուկրաինայում նվաստացուցիչ պարտության ուրվականը հետապնդում է Բայդենի վարչակազմին, պետք է գոյություն ունենա ամերիկյան հեգեմոնիայի հաստատման գայթակղությունը։ Իրանի հետ առճակատումն այն է, ինչը կարող է հարմար լինել Վաշինգտոնին՝ որպես ոստնակ իր նահանջը թաքցնելու համար Ուկրաինայի մարտադաշտերից։

Ըստ էության, ԱՄՆ ռազմավարությունն այն է, որ Ռուսաստանին կապի մի քանի ճակատներում եւ խանգարի նրան օպտիմալ կերպով առաջ տանել կայունացումը Սիրիայում կամ համախմբել իր դաշինքները Հյուսիսային Աֆրիկայի երկրների՝ Եգիպտոսի, Լիբիայի եւ Ալժիրի հետ, եւ ընդլայնել իր ներկայությունը Սահելի տարածաշրջանում, ինչն ադրյունավետորն խանգարում է ՆԱՏՕ ընդլայնմանն Աֆրիկայում։

Նույն կերպ Իրանի դերի ուժեղացումը՝ որպես տարածաշրջանային տերություն, վնաս է հասցրել Իսրայելի տարածաշրջանային գերազանցությանը։ Ամերիկա-իսրայելական ռազմավարության հաջողությունը կախված է Իրանի եւ «Հեզբոլլահի» վրա ճնշման ուժեղացումից, որոնք փոխել են խաղի կանոնները սիրիական հակամարտությունում, ինչպես նաեւ ռուս-իրանական առանցքի քայքայումից Արեւմտյան Ասիայում, Կովկասում եւ Կասպիայում։

Հայաստանի հեռանալը ռուսական ուղեծրից եւ հակամարտային իրավիճակը, որը ներկայում ծավալվում է Գազայի հատվածում (եւ Լիբանանում) հնարավորությունների պատուհան են բացում՝ մարտահրավեր նետելու Ռուսաստանին եւ Իրանին Լեւանտում։ ԱՄՆ ռազմանավերի հսկայական միավորումը մոտենում է Արեւելյան Միջերկրածովին, որպեսզի վախեցնի Իրանին։

ԱՄՆ-ն հույս ունի խափանել Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունների կարգավորումը եւ ստեղծել հակասություններ ԲՐԻԿՍ-ի եւ ՕՊԵԿ+-ի ներսում։

Կարճ ասած, ինչպես եւ գերմանացի մոդեռնիստ դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» պիեսում, մենք այժմ պիեսում Անդրկովկասի մեծ խաղի՝ բարձր թատերայնության, ժողովրդական ասքի, երաժշտության եւ անգամ դիալեկտիկական հետազոտությունների արտասովոր համակցման վկաներն ենք»։