Բոլիվիայի կառավարությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, գրում է The Jerusalem Post-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածի վրա հարձակումների արդյունքում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
2009 թվականին Բոլիվիան արդեն խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ ի նշան Գազայում Թել Ավիվի ռազմական գործողության դեմ բողոքի։





























