ՀԱՄԱՍ-ի «Ալ-Կասամ» բրիգադներ» ռազմականացված թեւը հայտարարել է, որ Ջաբալիայի պաղեստինցի փախստականների ճամբարին իսրայելցիների հասցրած հարվածի ժամանակ զոհվել է յոթ պատանդ, այդ թվում երեք օտարերկրյա անձնագիր ունեցող, տեղեկացրել է Reuters-ը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Իսրայելը ավիահարվածներ է հասցրել փախստականների ճամբարին, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 50 պաղեստինցի։

Իսայելի Պաշտպանության բանակի հայտարարությունում նշվել է, որ կործանիչների հարվածի հետեւանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատար Իբրահիմ Բիարին, որը, նրանց խոսքով, «կարեւոր դեր» է խաղացել հոկտեմբերի 7-ի հարձակման պլանավորման եւ իրականացման մեջ։