Թուրք հայտնի ակտիվիստը կոչ է անում զանգվածային ցույցեր անցկացնել Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայի մոտ, որտեղ նախօրեին վայրէջք է կատարել ռազմավարական ռմբակոծիչը՝ տարածաշրջանում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտության ֆոնին։

Բյուլենթ Յըլդըրըմը, որը նախագահ Էրդողանի հետ կապված հումանիտար կազմակերպության նախագահն է, երթի կոչ է արել ավիաբազայի շուրջ, գրել է  STARS AND STRIPES-ը։ HTTPS://www.stripes.com/

Նա նաեւ կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին քվեարկել բազան փակելու օգտին։

«Մենք կգնանք Ինջիրլիքի բազա Թուրքիայի բոլոր անկյուններից, ամեն մի շրջանից եւ թաղամասից»,- ասել է նա։

Երեքշաբթի ԱՄՆ ՌՕՈւ-ն բազայում մարզումներ է իրականացրել, որտեղ B-1B Lancers-ները կատարել են վառելիքի լրալցարկում Ինջիրլիքում։ «ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները բարձրացնում են իրենց մարտական պատրաստվածությունը ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում»,- նշվել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ առաքելությունը ընդգծել է ամուր կապերը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ։ Բայց եթե թուրքական իշխանությունները կատարեն իրենց սպառնալիքները եւ բազա ուղարկեն հազարավոր ցուցարարների, այդ կապերը կարող են ենթարկվել փորձության։

Գազայի հատվածում հակամարտությունն առաջին պլան է մղում ԱՄՆ ներկայության ամրապնդումը Թուրքիայում։

Շաբաթ օրը Էրդողանը Ստամբուլում տասնյակ հազարավոր ցուցարարներին ասել է, որ Թուրքիան կարող է միջամտել հակամարտությանը։

Պատերազմը Գազայի հատվածում ԱՄՆ-ին մղել է հազարավոր լրացուցիչ զինծառայողներ ուղարկել Մերձավոր Արեւելք՝ ավելի լայն տարածաշրջանային պատերազմը կանխելու համար։