Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) անոմալիայի պատճառով, որը պարզվել է Կալիֆոռնիայի նահանգում Տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից փորձնական արձակման ժամանակ։ Այս մասին նշվել է ԱՄՆ ՌՕՈւ Գլոբալ հարվածի հրամանատարության հայտարարությունում։
Minuteman III-ը «անվտանգ ոչնչացվել է Խաղաղ օվկիանոսի երկնքում նոյեմբերի 1-ին, անոմալիայի պատճառով, որը պարզվել է փորձնական արձակման ժամանակ։ Անոմալիայի մասին տեղեկություններ չեն ներկայացվել։
«Պատճառների հետաքննության համար ստեղծվել է վերլուծաբանական խումբ»,- նշվել է հայտարարությունում։
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը տեղեկացրել էր Վանդենբերգ բազայից Minuteman III-ի փորձնական արձակման մասին։ Նրա խոսքով՝ արձակումը նպատակ ուներ ցուցադրել ռազմավարական զսպման համակարգի հուսալիությունը, ինչպես նաեւ ազդանշան հանդիսանալ դաշնակիցներին ԱՄՆ երաշխիքների մասին։
Սա Minuteman III-ի չորրորդ փորձնական արձակումն էր ընթացիկ տարում։ Նախորդ փորձարկումները տեղի են ունեցել փետվարին, ապրիլին եւ սեպտեմբերին, դրանք հաջող են եղել։





























