ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է Գազայի հատվածում հումանիտար դադարին։
Իսրայելա-պաղեստինյան լիարժեք հրադադարի դեմ ամերիկյան իշխանություններն առարկում են՝ ապացուցելով, որ այն շնչելու ժամանակ կտա Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍշարժմանը։
«Ես կարծում եմ՝ մեզ դադար է հարկավոր։ Դադարը նշանակում է ժամանակ ստանալ գերիներին ազատելու համար»,- Բայդենին մեջբերել են լրագրողները, որոնք լուսաբանել են նրա ելույթը Մինեապոլիսում (Մինեսոթայի նահանգ)։
Բայդենի ելույթը ընդհատել է մի կին, որը ներկայացել է որպես ռաբբի եւ կոչ է արել հրադադար հաստատել հանուն Գազայի հատվածի խաղաղ բնակիչների կյանքի փրկության։
«Պարոն նախագահ, եթե դուք անտարբեր չեք հրեա ժողովդի հանդեպ, ապա ես՝ որպես ռաբբի, խնդրում եմ ձեզ հրադադարի կոչ անել»,- ասել է կինը։
Տեղի խաղաղասերները ճանաչել են ռաբբի կնոջը՝ Ջեսիկա Ռոզենբերգին, «Հրեական ձայն հանուն խաղաղության» կազմակերպության ակտիվիստին։





























