Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է խավար ժամանակների սկսվելու մասին, տեղեկացրել է ANSA-ն։
Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խավար ժամանակներն աշխարհում չեն դադարել, քանի որ պատերազմները կանգ չեն առել։ Հովվապետը նշել է, որ Եվրոպայում զգայուն են արձագանքում ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտություններին, քանի որ դրանք մոտ են գտնվում, եւ հիշեցրել է, որ աշխարհում շարունակվում են բազմաթիվ հակամարտություններ, որոնց մասին ավելի քիչ են խոսում, այդ թվում Եմենում եւ Մյանմայում։
«Պատերազմը պարտություն է։ Ես դա [մերձավորարեւելյան հակամարտությունը] ընկալել եմ որպես եւս մեկ պարտություն։ Աշխարհը գտնվում է պատերազմի վիճակում, բայց դրա թիկունքում կանգնած է ռազմական արդյունաբերությունը»,- ընդգծել է նա։
Մինչ այդ Հռոմի պապը հանդես էլ եկել հրադադարի կոչով Մերձավոր Արեւելքում։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների Իսրայել ներխուժմամբ հոկտեմբերի 7-ին։ Գերեվարվել են ավելի քան երկու հարյուր պատանդներ։





























