Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Գազայի հատվածում և Լիբանանում Իսրայելի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին, հայտնում է Sky News-ը։

«Մենք ստուգել ենք տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են սպիտակ ֆոսֆորային հրետանային արկերը պայթում Գազայի և Լիբանանի վրա», - ասել է Amnesty International-ի ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան:

Նա նշել է, որ իրավապաշտպանները զրուցել են հարավային Լիբանանում տուժածներին բուժող բժիշկների հետ և եկել այն եզրակացության, որ այդ տեսակի զինամթերք է օգտագործվել:

«Ապացույցներն անհերքելի են»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը, ինչպես ՀԱՄԱՍ-ը, չի հետևում միջազգային իրավունքին։