Եվրամիության (ԵՄ) բնակիչների դեպրեսիվ հոգեվիճակը, որն առաջացել է Ուկրաինայում իրավիճակի և COVID-19 համաճարակի հետևանքով, համայնքի տնտեսության վրա արժենում է 600 միլիարդ եվրո, ինչը կազմում է նրա ընդհանուր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4,2%-ը։ Այս մասին հայտնում է Interia Business պորտալը (Interia)՝ հղում կատարելով Լեհաստանի տնտեսագիտության ինստիտուտի (PIE) վերլուծական կենտրոնին։
«ԵՄ 27 երկրներում և Մեծ Բրիտանիայում հոգեկան առողջության հետ կապված ընդհանուր ծախսերը գերազանցում են ՀՆԱ-ի 4,2%-ը, այսինքն՝ ավելի քան 600 միլիարդ եվրո: Այդ ծախսերի ավելի քան մեկ երրորդը պայմանավորված է զբաղվածության և արտադրողականության նվազմամբ»,- PIE զեկույցից հատվածներ է մեջբերում պորտալը։ Interia-ն նաև նշում է, որ Եվրոբարոմետրի հետազոտության համաձայն՝ հարցվածների 62%-ը նշել է, որ եվրոպացիների վրա ամենաշատան ազդել է Ուկրաինայի հակամարտությունը և COVID-19 համաճարակը։
Հոգեկան հիվանդությունները, ինչպես ընդգծում է պորտալը, մարտահրավեր են դարձել ոչ միայն ԵՄ տնտեսության, այլ նաև ամբողջ համաշխարհային տնտեսության համար։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ մինչև 2030 թվականը նման հիվանդությունների բուժման ծախսերը կկազմեն բոլոր ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային ծախսերի կեսը։





























