Առնվազն 19 մարդ է տուժել Ճապոնիայի կենտրոնական Իզունոկունի քաղաքում փառատոնի ժամանակ՝ բազմահարկ «դաշի» ծիսական կառքի վայր ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

«Դաշի» բազմաթիվ տոների արտրիբուտներից է, որը կապված է ճապոնական սինտո ազգային կրոնի հետ: Ականատեսների վկայությամբ՝ ընկած կառքի բարձրությունը կազմել է մոտ 3 մ, քաշը՝ մոտ 2 տոննա։ Տուժածների թվում երեխա կա, ևս մեկ վիրավոր գտնվում է ծանր վիճակում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները՝ պարզելու դեպքի հանգամանքները։