Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքների բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու համար առնվազն 1,2 մլրդ դոլար կպահանջվի։

ՄԱԿ-ը և նրա գործընկերները երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին, այդ միջոցների հատկացման համար կդիմեն միջազգային հանրությանը, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն։

«Պաղեստինյան օկուպացված տարածքներում ճգնաժամը սրվում է, այդ իսկ պատճառով մենք և մեր գործընկերները երկուշաբթի օրը տարվա մնացած ամիսները ծածկող շտապ կոչ կհրապարակենք»,- ասել է նա։ «2,7 միլիոն մարդու, այսինքն՝ Գազայի ողջ բնակչության և 500 հազար մարդու օկուպացված Արևմտյան ափի կարիքներին արձագանքելու ծախսերը գնահատվում են 1,2 միլիարդ դոլար», - ասել է Լարկեն: