ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն ընդգծել է, որ Իսրայելը պարտավոր է իրեն պաշտպանել, սակայն Գազայում մարտերի ժամանակ շատ կարևոր է անել հնարավորը Գազայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու և աջակցելու համար, որը «ոչ մի կերպ պատասխանատու չէ  հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածի համար»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրա՞ստ է օգտագործել իր զինված ուժերը տարածաշրջանում Լիբանանի և Իրանի թիրախների դեմ, Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոշտ դիրքորոշում ունի «Լիբանանի, «Հեզբոլլահի», Իրանի նկատմամբ. հենց սկզբից, որ մենք չպետք է թույլ տանք այս հակամարտության երկրորդ կամ երրորդ ճակատի բացումը»։

Նա Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կոնկրետ գործնական ուղիներ է փնտրում շրջափակված Գազայի հատվածին մարդասիրական օգնությունն ավելացնելու համար։