ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում և  շարունակելու է քննարկումներ ունենալ տարածաշրջանում և դրանից դուրս գործընկերների հետ այն մասին, թե ինչ պետք է հաջորդի Գազայի պատերազմին, և որ «երկու պետությունների մասին որոշումը  միակ կենսունակ ուղին է», - հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի կարծիքով, մարդասիրական դադարները կարող են կարևոր մեխանիզմ դառնալ Գազայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար, և որ դա ուրբաթ օրը Թել Ավիվում իսրայելական առաջնորդների հետ իր բանակցությունների կարևոր մասն է եղել:

Բլինքենը հավելել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Գազայի հիվանդանոցներին վառելիք տրամադրելու հարցը։