Իսրայելի հետ հետագա էսկալացիան լիբանանյան ճակատում միանգամայն իրական է։ Այս մասին հայտարարել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
Նա զգուշացրել է, որ նման զարգացումները կախված են Գազայի հատվածում Իսրայելի գործողություններից։
Հասան Նասրալլան կրկնել է, որ լիբանանյան ճակատում բոլոր տարբերակները հնարավոր են։
«Հեզբոլլահը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներին»,- ասել է շարժման առաջնորդը։





























